
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «X» սոցիալական ցանցում հրապարակած տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է ընդունել, որ Ուկրաինան ծնկի չի գա:
«Ուկրաինան ուժեղ է և ծնկի չի գա, Պուտինը պետք է ի վերջո խոստովանի դա: Ուկրաինայի համար հնարավոր է միայն արդար խաղաղություն: Մենք անխոնջ աշխատում ենք այդ արդար խաղաղության համար»,- ասել է Շոլցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: