«Նապոլին» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 15+3 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, «Չելսին» խաղացողի համար պահանջում է առնվազն 45 միլիոն եվրո։ Բելգիացին պատրաստ է տեղափոխվել նեապոլյան թիմ։
Հաղորդվում է, որ Լուկակուով հետաքրքրված է նաև «Միլանը»:
2023/24 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով խաղացել է «Ռոմայում»՝ անցկացնելով 47 հանդիպում, դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։