Armenian text to speach

Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին գտնվող տարածքներից մեկում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման՝ տագնապը հայտարարվել է սահմանամերձ Քիսուֆիմ գյուղում։ Սա 24 ժամվա ընթացքում պաղեստինյան անկլավի հետ սահմանին առաջին օդային հարձակման ահազանգն էր։
Ավելի ուշ, բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ դա կեղծ ահազանգ է։ Իսրայելի զինվորականները վերջին անգամ Քիսուֆիմում ահազանգերի մասին հայտնել են հունիսի 7-ի առավոտյան։




Լրահոս