Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», հայտարարել է կադրային փոփոխությունների մասին:
Կուսակցության նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլին լքել է պաշտոնը առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Շաբաթ օրը կայացած ճեպազրույցում Խաբեիշվիլին ասել է, որ բժիշկներն իրեն արգելել են երկու-երեք ամսվա ընթացքում աշխատել ինտենսիվ ռեժիմով:
Նա հայտարարել է, որ մեկ ամիս առաջ ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցի ժամանակ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել, որից հետո հոսպիտալացվել է գանգուղեղային ծանր վնասվածքներով։
Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա «ՄԱՇ»-ի համագումարը, որի ժամանակ Թինա Բոկուչավան պաշտոնապես կհաստատվի կուսակցության նախագահի պաշտոնում։