
«Օրենքը ոչ մեկին թույլ չի տալիս բնության որեւէ հատված թունավորել կամ աղտոտել»:
Ոչ միայն օրենքը, այլեւ պարզ մարդկային բարոյականությունն է արգելում բնությունը թունավորել կամ աղտոտել: Վարդան Այվազյանը ճիշտ է ասում, բայց տարօրինակ է, որ բնության հանդեպ վերաբերմունքի հարցը քննարկում է մի պատգամավոր, ով, եթե ոչինչ հաշվի չառնենք, իր բազմաթիվ հանքերի շահագործմամբ տարիներ շարունակ աղտոտել ու թունավորել է շրջակա միջավայրը: Միգուցե նախկին նախարարը հրաժարվո՞ւմ է հանքարդյունաբերությամբ զբաղվելուց… Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչից ծնվեց սույն պաշտոնյայի` բնության հանդեպ հոգատարությունը: Ճայերին կրակելուց հետո՞: