Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մտադիր են ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելու նրան «դադարեցնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու իր գործողությունները»։ Այս մասին Ելիսեյան պալատում բանակցություններից հետո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մեր երկրները վճռական են Իրանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հարցում»,- ասել է Մակրոնը՝ Թեհրանին պատասխանատու համարելով «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման, Իսրայելի տարածքի վրա հրթիռակոծությունների, ինչպես նաև միջուկային ծրագրի վերաբերյալ նրա դիրքորոշման համար»։
Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան «բազմաթիվ հանցագործությունների», այդ թվում՝ Իսրայելին վերագրվող հարձակման Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա: