Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու և ենթակառուցվածքների վերականգնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու գրառմանը կից լուսանկար տեղադրել։
























































































