Կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը մոլորակի վրա մարդու գոյության միակ սպառնալիքն են: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Փարիզում լրագրողների հետ զրույցում։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «կլիմայի փոփոխության գոյաբանական սպառնալիքը միայն ուժեղանում է»։
«Մենք միասին աշխատում ենք՝ արագացնելու աշխարհի անցումը դեպի զուտ զրոյական մակարդակի (արտանետումներ): Սա մարդկության համար գոյաբանական սպառնալիք է, մարդկության համար միակ գոյաբանական սպառնալիքը միջուկային զենքին զուգահեռ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը: