ԱԺ-ից պահանջում ենք հունիսի 11-ին արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարության հրաժարականի անհրաժեշտության օրակարգով․ Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 11-ին ժամը 18:30-ին նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ կառավարության հրաժարականի եւ նոր խորհրդարան ձեւավորելու օրակարգով։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա Հանրապետության հրապարակում ակցիայի մասնակիցներին ներկայացրել 3 քայլերի հաջորդականությունը․

«Հասկանում ենք, որ հուսալով այս մարդկանց բարոյական վերջին նշույլների վրա, խնդիրը լուծել չենք կարող։ Մենք այս պահին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու, լինելու փողոցում և մեր կամքը պատադրելու։

Այս մարդուն առաջարկել ենք հրաժարական տալ, հանդիպել ու քննարկել, քննարկել անցնցում հեռանալու պայմանները, որոնք անտեսվել են։ Ես ձեր առջևից, այստեղ կանգնած, դիմում են ԱԺ բոլոր խմբակցություններին՝ մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են Խորհրդարանի նիստ հունիսի 11-ին՝ 18։30 կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ հունիսի 10-ին ԱԺ-ի խորհուրդը ժողովրդի որոշմամբ՝ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին,քաղաքական մեծամասնությունը, ՔՊ պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։

Բագրատ Սրբազանը ներկայացրեց նաեւ երրորդ քայլը․ «Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին եւ նոր կառավարություն ձեւավորելու որոշմանը»։




Լրահոս