Բագրատ Սրբազանը՝ 96-ժամյա անելիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտնեց 96-ժամյա անելիքների մասին:

«1. Աժ ընդդիմադիր պատգամավորներին եմ դիմում. հունիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել Կառավարության հրաժարականի օրակարգային հարցով:

2. Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին: Պատգամավորները ՔՊ-ից ևս պարտավոր են գործել իրենց խղճով և համոզմունքով՝ թույլ չտալով հերթական հակապետական սխալը գործել:

3. Մեր համաժողովրդական պահանջի հիման վրա ԱԺ-ն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը: Ինչպես ասացի՝ մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների բոլոր հնարավորությունները:

Գործողությունների ծրագիրը հստա՞կ էր, ժողովուրդ պատրա՞ստ եք ելնելու: Ուրեմն լույսերը բռունցքով պահեք և առաջ…»:




Լրահոս