Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է երթ։ Շարժման մասնակիցները երթով գնում են Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով․ «Մնացածը կհայտարարեմ ճանապարհին»։ Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց անելիքների 3 քայլերը, ըստ որի՝
«1. Աժ ընդդիմադիր պատգամավորներին եմ դիմում. հունիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել Կառավարության հրաժարականի օրակարգային հարցով:
2. Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին: Պատգամավորները ՔՊ-ից ևս պարտավոր են գործել իրենց խղճով և համոզմունքով՝ թույլ չտալով հերթական հակապետական սխալը գործել:
3. Մեր համաժողովրդական պահանջի հիման վրա ԱԺ-ն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը: Ինչպես ասացի՝ մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների բոլոր հնարավորությունները:
Գործողությունների ծրագիրը հստա՞կ էր, ժողովուրդ պատրա՞ստ եք ելնելու: Ուրեմն լույսերը բռունցքով պահեք և առաջ…»: