
Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։
Ինչպես հայտնում է Tasnim-ը, թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սաիդ Ջալիլին, Ամիր Հուսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Պեզեշիկիանը։
Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդն այսօր երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։
Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին։