
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բարեփոխումներն արագանան»:
Բարեփոխումներ կոչվածին այլ ընթացք հաղորդելը փոքր-ինչ դժվար կլինի: Դրանք դանդաղ տեղաշարժի են սովոր, եւ արագության գերազանցումը մինչեւ անգամ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Ի վերջո, այն, ինչը տարիներով չի արվել, անհնար է մի քանի ամսում գլուխ բերել: Մանավանդ, որ նրանք, ովքեր կոչված են բարեփոխումներին արագություն հաղորդելուն, աշխատասիրությանը սովոր չեն: Նրանց համար գերծանրաբեռնվածությունն անխուսափելի կդառնա` արդյունքում ընդհանրապես վտանգելով ռեֆորմներ կոչվածի թեկուզեւ դանդաղ ընթացքը: Որքան հայտնի է, աննշան բարեփոխումները դրանց տապալումից նախընտրելի են: