
Մոսկվայում անհայտ ոճրագործը հափշտակել է գործարարի 20 մլն ռուբլով պայուսակը: Ինչպես հաղորդում է РИА Новости.-ին, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի արևմտյան շրջանում գտնվող Ակադեմիկոս Անոխինի փողոցում:
Հանցագործը ընկերություններից մեկի գլխավոր տնօրենի պայուսակը հենց նրա ձեռքից է խլել:
Պայուսակի մեջ եղել է 19,6 մլն ռուբլի: Գումարը նախատեսված է եղել բնակարան ձեռք բերելու համար: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: