Արմավիրում կասեցվել է չրանոցի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։

Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ստորերկրյա ապօրինի խորքային հորի և արտադրամասի վառարանների շահագործումը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նաև ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։




Լրահոս