Նոր նշանակում Քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:

Գևորգ Քյարամի Հայրապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1991թ. հունվարի 4-ին, Նաիրիի շրջանի Քասախ գյուղում:
2012թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018թ.՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2019 թվականին՝ ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:
Աշխատանքային գործունեություն
2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ,
2014-2017թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2017-2020թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, այնուհետև դեպարտամենտի ավագ քննիչ,
III-VI.2020թ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2020-2023թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2023-2024թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ բաժնի պետի տեղակալ,
I.-VI.2024թ.` ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի 1 երեխա:




Լրահոս