Այս պահին ընթանում է մամուլի ասուլիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպանների՝ Տիգրան Եգորյանի
և Վաչե Սիմոնյանի կողմից:
Հիշեցնենք, որ նախկին էկոնոմիկայի նախարարը հիմա գտնվում է տնային կալանքի տակ և այս մամուլի ասուլիսի հիմնական նպատակն է ներկայացնել Վահան Քերոբյանի քրեական գործի վերջին զարգացումները։ Հիմնական ուշադրությունը դրվել է դատախազության վերջին որոշումների վրա, ինչպես նաև քրեական գործի իրական շարժառիթների, վերջին չորս ամիսներին Վահան Քերոբյանի շահերի բացահայտ ոտնահարման և քննության ընթացքում տեղի ունեցող ապօրինությունների վրա։
Նշենք, որ Վահան Քերոբյանի տնային կալանքը կավարտվի 5 օրից։