ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գործի կարճման հիմքը արդարացումն է լինելու»․ Քերոբյանի պաշտպանները մանրամասներ են ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանը ու Վաչե Սիմոնյանը մամուլի ասուլիս էին հրավիրել։

Մամուլի ասուլիսի ընթացքում պաշտպաններից Եգորյանը հայտարարեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, աստիճանաբար փլուզվում է։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։

Ասուլիսի ժամանակ ArmLur.am-ի հարցին՝ ի՞նչ է կարծում Վահան Քերոբյանը, որտե՞ղ է նա թերացել, որ ներկայիս իշխանությունները այսպես են վարվում իր հետ, պաշտպաններն ասացին, որ այդ հարցն ավելի լավ է տալ հենց Քերոբյանին, քանի որ նրա տնային կալանքը 5 օրից վերջանում է։

Նշենք, որ քրեական գործի հետաքննությունը շարունակվում է Վահան Քերոբյանի և «Սիներջի»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով, որոնք հրաժարվում են ընդունել իրենց մեղքը։

Հիշեցնենք, որ այս ArmLur.am-ը գրել էր, որ նույն գործով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը զղջացել էր և այդ հիմքով գործը կարճվել էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս