ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։
Առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել ԱԺ ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին։
Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Նախաձեռնությունը ստորագրել է 33 պատգամավոր։
Հրաժարականի պահանջի հիմքում դրված է այն, որ կառավարությունը չի կատարել իր ծրագիրը։