Բնական աղետներն անցած տարի 140 մլրդ վնաս են պատճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի երկրագնդում տեղի ունեցած բնական աղետներից և տեխնածին վթարներից պատճառված վնասը կազմել է 140 մլրդ դոլար, իսկ ամենախոշոր աղետն է եղել Ֆիլիպինների «Հայան» թայֆունը:

Ինչպես հայտնում է Itar-tass-ը, այս մասի ասվում է շվեյցարական Swiss Re ապահովագրական ընկերության հաշվետվությունում: Համեմատության համար նշվում է, որ նախորդ `  2012թ.-ին այս գումարը կազմում էր 190 մլրդ դոլար: Ֆիլիպինների թայֆունի զոհ էին դարձել 4 մլն մարդ, ևս 7,5 մլն մարդ զրկվել էին իրենց տներից:

Երկրորդ խոշոր բնական աղետը հնդկական Ուտարկհանդ նահանգի ջրհեղեղն էր, որը 6 հազար մարդու կյանք է խլել:




Լրահոս