ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ տարի մեքենա վարելու իրավուքից զրկված Առուշ Առուշանյանը Երևանում «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայով «վոյաժների մեջ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:

Տեղում Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատում են կասկածելի մեքենան:

Պարեկները կագնեցնում են այն և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Ինչպես արդեն գրել էինք համարանիշերը պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին:

Մենք տեղեկացանք, որ Առուշանյանը մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Եվ ահա մեկ տարի մեքենա վարելու իրավուքից զրկված Առուշ Առուշանյանը Երևանում «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայով «վոյաժների մեջ է»:




Լրահոս