«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերեւից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեեւ, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաեւ որոշ երկրների դեսպաններ:
Երեկ, երբ շարժումն ԱԺ-ի մոտ էր՝ կառավարության հրաժարականի պահանջով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շտապել էր այցելել խորհրդարան` ԱԺ նախագահի հետ «Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը եւ հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը քննարկելու»»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: