
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը։ 2024 թ. մայիսին Հայաստան է այցելել է 167.049 զբոսաշրջիկ։
Նախորդ տարիներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է.
2023 թ․ մայիսին՝ 176.384։
2022 թ․ մայիսին՝ 116.495։
2024 թ․ մայիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42 %), Վրաստանից (14 %) և Իրանից (7 %):