Եգիպտոսում կայանալիք Food Africa 2024 ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի Food Africa 2024 սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։

Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավելի բիզնես հանդիպումներ։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։

Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://foodafrica-expo.com/:

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով՝
https://tinyurl.com/5ybpxk99:




Լրահոս