ՔԿՀ-ներում ընթանում են դրսեկության կարգով (էքստեռն) պետական և ավարտական քննությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են 19 և բարձր տարիքի դատապարտյալների՝ 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները:

Քննությունները կազմակերպում և ընդունում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում:

2023-2024 թվականների ուսումնական տարվա համար ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր», «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներից դրսեկության կարգով (էքստեռն) քննություններին մասնակցության դիմում է ներկայացրել 37 դատապարտյալ՝ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով:

Վերոնշյալ հանրակրթական ծրագիրը մեկնարկել է 2022- 2023 թվականների ուսումնական տարում «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու արդյունքում:

Քննությունները շարունակվելու են մինչև այս տարվա հուլիսի 1-ը ներառյալ:




Լրահոս