Ամսի 12-ին՝ ժամը 15:00-ին լինելու ենք Բաղրամյան պողոտայում, այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել. Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերը մնալու ենք Բաղրամյան պողոտայում: Վրանները մնալու են այստեղ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը:

«Մենք 96 ժամով կսահմանափակվենք, հուսալով, որ այդ ժամանակ կլինի, այն ինչ մենք ուզում ենք: 96 ժամը լրանալու է ամսի 12-ին՝ ժամը 19:00-ին: Այդ օրը մենք չափազանց կարևոր անելիք ունենք»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հորդորելով քաղաքացիներին միանալ շարժմանը:

«Ամսի 12-ին՝ ժամը 15:00-ին լինելու ենք Բաղրամյան պողոտայում: Այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել: Այդ օրը այստեղ գտնվելը մեզ համար չափազանց կարևոր է: Թե ի՞նչ կանենք, արդեն ուրիշ հարց է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ցուցարարներն արդեն 24 ժամ է՝ փակ են պահում Բաղրամյան պողոտան:




Լրահոս