
Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Տեղեկությունը հայտնում Aviaincident տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մախաչկալայի մոտակայքում հունիսի 9-ին՝ ժամը 17:50-ին:
Անձնակազմը կապ է հաստատել թռիչքների կառավարման կենտրոնի հետ, որտեղից խորհուրդ են տվել շարունակել ուղևորությունը դեպի նշանակման օդանավակայան, ինչն էլ արվել է։
«Աերոֆլոտ» ավիաընկերության Airbus A319-111 ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Տուժածներ չկան։