Ութն անց էր քառասուն…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ վաղ առավոտյան, ժամը 8.40-ին, բաց դռնից մտնելով մի բնակարան` գողացել են 400.000 դրամ արժողության «նոութբուք» համակարգիչ:
Նույն օրը ոստիկանության ծառայողները Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Խ.-ին, 1972 թ. ծնված Գոռ Ս.-ին, 1974 թ. ծնված Վարդան Ս.-ին, 1973 թ. ծնված Միհրան Փ.-ին, 1988 թ. ծնված Հարություն Դ.-ին և 1988 թ. ծնված Կարեն Դ.-ին:
Գողոնն առգրավված է:
Կարեն Խ.-ն և Գոռ Ս.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս