Մթերային խանութում հուշանվեր թղթադրամ էր իրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մթերային խանութում մի քաղաքացի գնումներ կատարելու դիմաց վճարել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Ոստիկանության Տավուշի բաժնի և մարզի պարեկների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մթերային խանութում հուշանվեր թղթադրամն իրացրել է Բերդ քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հուշանվեր թղթադրամը վերցվել է:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս