Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ալավերդիում հնչած կրակոցներից։
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ կրակոցներից առաջ կողմերը ավտոմեքենայի վթարի հարց ու պատասխան են ունեցել միմյանց միջև եւ ճիշտ ու սխալի հարց են բարձրացրել, թե ով է մեղավոր, որից հետո հարցը իբր համարել են լուծված ու բաժանվել են: Եվ ահա բաժանումից երկու օր հետո հնչել են կրակոցները:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վաչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գյուրջանյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Իրավապահները արդեն տվյալներ ունեն, որ կրակոցներ արձակած անձը արդեն երկրից դուրս է գնացել
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան