
Մալավիի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիման և կործանված ինքնաթիռի մյուս ուղևորները ողջ չեն մնացել, հայտնում է տեղի MBC Digital հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Լազարուս Չակվերային։
Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր, որ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, որում գտնվում էր Մալավիի փոխնախագահը։
«Օդանավում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են հարվածից», – մեջբերում է հրատարակությունը նախագահի խոսքերը։
Malawi24-ն էլ հայտնում է, որ Մալավիի նախկին առաջին տիկին Պատրիսիա Մուլուզին եղել է կործանված ինքնաթիռի ուղևորների թվում։