ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, հունիսի 3-ին ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգվածով:
Տղամարդը հայտնել է, որ այն «շոկո» տեսակի թմրանյութ է, գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից և պահել իր օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են: