ՀՀ նախագահի անվտանգության աշխատակցի կողմից վթարի ենթարկելու եւ կյանքից զրկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։
ՀՀ քնչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս պահին քրեական հետապնդում դեռևս որևէ անձի նկատմամբ հարուցված չէ։ Զարմանալի է՝ դեպքից անցել է 4 օր ու նախաքննական մարմինը որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել, միգուցե փորձում են փրկել նախագահի անվտանգության աշխատակցին:
ArmLur.am-ը գրել էր, որ հայտնի է՝ Կոտայքի մարզում քաղաքացուն վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը: ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Արամազդ Ղամբարյանն աշխատում է Պետական պահպանության ծառայությունում՝ նախագահի անվտանգությունում:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ.-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին:
Վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն. այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան