
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:
Նշվում է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։