Եվրահանձնաժողովը հուլիսին Ուկրաինային 1,5 մլրդ եվրո կտրամադրի Ռուսաստանի սառեցված ակտիվներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը հուլիսին Ուկրաինային 1,5 մլրդ եվրո եկամուտ կտրամադրի Ռուսաստանի սառեցված ակտիվներից, իսկ այդ գումարի 90 տոկոսը կուղղվի Կիևին զինելուն։ Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովում։

«Նախորդ տարվա համաժողովում ես խոսել էի այն մասին, որ Ուկրաինային կփոխանցենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտը։ Եվ հիմա մենք դա իրականացնում ենք՝ միջազգային իրավունքի շրջանակում և ֆինանսական շուկաների կայունության ապահովմամբ»,- ասել է պաշտոնյան։

Մարտին Եվրահանձնաժողովն առաջարկել էր ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների 90 %-ը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով ուղղել Կիևի համար զենքի գնմանը, իսկ մնացած 10 %-ը՝ երկրի վերականգնմանը:




Լրահոս