Armenian text to speach

«Նստում են «Հելլո Քիթիի» դեմքով». Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հորդոր հնչեցրեց. «Որոշ պաշտոնյաներ իրենց թույլ են տալիս նախարարին ոչ վայել վարք, ոչ կոռեկտ արտահայտություններ: Պարո’ն վարչապետ, հորդորում ենք, որ բացատրական աշխատանքներ տանեք այն նախարարների հետ, որոնք ոչ կոռեկտ պահվածք ունեն խորհրդարանում և խորհրդարանից դուրս: Եթե ուզում են կայանալ, թող այլ ձևաչափի մեջ  դա անեն: Եթե ոչ, ապա կստանան ավելի կտրուկ պատասխան»,- ասաց նա:

Պատգամավորին  պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով իրեն համարեց բարեկրթության նախարար, որը  մի քանի անգամ ստիպված է խոսել բարեկրթության մասին:

«Ցանկացած մարդ ունի արժանապատվություն: Պատգամավորը նույնքան, որքան նախարարը և շարքային քաղաքացին, կազմված են նյարդային համակարգից, մսից ու արյունից, և ցանկացած սադրանք, որն ուղղված է կոնկրետ մարդու հանդեպ, արժանանում է արդարացի հակահարվածների: Կառավարության կազմում հիմնականում  կայացած մարդիկ են, կրթություն և ինտելեկտ ունեն: Ամոթ է բոլորիս, որ քաղաքական երկխոսությունը իջնում է ձկնաշուկայի վաճառականների վիճաբանության մակարդակի: Քաղաքականությունը ինտելեկտուալ զբաղմունք է և դիմացինին խորը կսմթելու համար անգամ ինտելեկտ է պետք:   Այստեղ ոմանք նստում են «Հելո Քիթիի» դեմքով, իսկ երկու ժամ անց բացում եմ հատուկ ֆինանսավորվող կայքեր ու տեսնում եմ, թե ինչեր են գրում»,- ասաց  Աշոտյանը:

Աշոտյանի ելույթից հետո Վահե Էնֆիաջյանը նորից հայտարարեց, որ ինքը հարց չէր ուղղել, այլ հորդորով էր հանդես եկել:




Լրահոս