ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարկոփի ժամանակավոր կամուրջը գետը կրկին քշել տարել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Քարկոփ գյուղում հետիոտնի համար նախատեսված ժամանակավոր կամուրջը նորից Դեբեդ գետը քշել տարել է:
ArmLur.am-ի հետ զրույցում տեղի բնակիչ Թագուհին ասում է, որ պատճառը կրկին մի քանի օր տեղացած հորդառատ անձրևն է:

«Անձրևների հետևանքով ջրի մակարդակը բավականին բարձրացավ ու ժամանակավոր կամուրջն էլ, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ ավելի երկար անել, ավելի բարձր անել ու գետն էլ, որ վարարել հնարավոր չէր ամրացնելը, դրա համար էլ պոկվել է, բայց ինչքան գիտեմ կամուրջը չի քշել տարել, ընկել ա ջրի մեջ չի տարել»:

Հիշեցնենք, որ մայիսի 25-26 տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացել է արտակարգ իրավիճակ։ Այնտեղ մի շարք համայնքներ հայտարարվել էին աղետի գոտիներ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս