Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը առաջատարների շարքում է․ Մ20 ԱԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանում շարունակվող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում ավարտվել են 8-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Էմին Օհանյանին, Արսեն Դավթյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել ղազախ Մարկ Սմիրնովի նկատմամբ:

Մամիկոն Ղարիբյանը 6,5 միավորով կիսում է 1-4 տեղերը։




Լրահոս