Վրաստանի ղեկավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների գործընկերության ոգուն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ պատժամիջոցները առաջին հերթին վիրավորական են մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Ըստ այդմ, ես հուսով եմ, որ ի վերջո ամեն ինչ կվերանայվի»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին՝ Բեռլինում կայացած Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի շրջանակներում։
Ինչպես նշել է Կոբախիձեն, Վրաստանի շահերից է բխում, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները «հնարավորինս խորանան»։
Նա նաև ակնկալում է այս ուղղությամբ փոխադարձ քայլեր տեսնել ինչպես ամերիկացի, այնպես էլ եվրոպացի գործընկերներից։