Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ը, փակ է լինելու Դ. Բեկի փող. – Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուսի փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուսի փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները:
Երևանի քաղաքապետարանից վարորդներին հորդորել են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները չկայանել նշված ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: