Քեսաբից մոտ 700 հայ ընտանիք ապաստանել է Լաթաքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօրԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  խոսեց Քեսաբում տիրող իրավիճակի ու հայկական համայնքի մասին:

Նրա խոսքով `  նախարարությունը խորապես մտահոգված է այնտեղ տիրող իրավիճակով, և Հայաստանի կառավարությունը անում է հնարավորը ՝  քեսաբահայությանը օժանդակելու համար:

«Մեր դեսպանությունը հանձնարարականներ է ստացել ու համապատասխան աշխատանքներ է տանում: Քեսաբահայ մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Իսկ նրանք, ովքեր չունեն ազգականներ, ապաստանել են եկեղեցու բակում: Մեր պատգամավորները հանդիպել են քեսաբահայության հետ, մի երկու ժամից նրանք կվերադառնան Դամասկոս: Նրանց ուղեկցում է Սիրիայում ՀՀ դեսպանը: Իհարկե,  դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները: Եթե նյութական աջակցության կարիք կա, ճիշտ կլինի օգնությունը կազմակերպել Սփյուռքի նախարարության միջոցով: Մենք կշարունակենք բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով հեշտացնել այնտեղ տիրող դժվար իրավիճակը»,-եզրափակեց Նալբանդյանը:

 




Լրահոս