Armenian text to speach

Հարձակվել են Երևանի միակ սինագոգի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անհայտ անձը հարձակվել է Երևանի միակ սինագոգի վրա և քարով հարվածել կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։

Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյննը պատմում է՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել ու փախել է, տեղի ունեցածը ֆիքսել են սինագոգի տեսախցիկները:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի սինագոգի վրա հարձակման 4-րդ դեպքն է։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ կատարվածի վերաբերյալ հաղորդում են ստացել ու այն ուղարկել Քննչական կոմիտե։




Լրահոս