Ազատի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին, ժամը 17։26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Ազատի ջրամբարում, քաղաքացի է խեղդվում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնված 2002 թ․) դին։




Լրահոս