ԼԻԶԻՆԳ` ԱՌԱՆՑ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակբա Լիզինգի» եւ «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրելու իրենց գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն «Ակբա Լիզինգի» միջոցով՝ առանց տոկոսադրույքի։
«Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ եւ պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա եւ սարքավորումներ։ «Ակբա Լիզինգը» ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում եւ գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են դիմել եւ ստանալ լիզինգ՝ առանց Երեւան այցելելու», – նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։
«Նորագույն տեխնիկայի համալրումը մեծ կարեւորություն ունի գյուղատնտեսների համար, քանի որ հիմնականում շարունակում են օգտագործել հին սարքավորումներ ու տեխնիկա, որոնք ներկայիս պայմաններում արդյունավետ չեն: Ժամանակն է փոխարինել այդ ամենը արդյունավետ, էներգախնայող ու տնտեսող սարքավորումներով, որը այս ծրագրի կարեւորագույն նպատակներից է», – նշել է «Ցեպելին Արմենիայի» գործածված եւ վարձակալությամբ սարքավորումների եւ մանրածախ վաճառքի ղեկավար Արման Ղազարյանը։
Շուկայի բացարձակ առաջատար «Ակբա Լիզինգը» պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի շուրջ 60%-ը։
«Ցեպելին Արմենիան» արդեն 20 տարի է, ինչ ներկայացնում է գյուղսարքավորումներ ու տեխնիկական լուծումներ, որոնք «Ակբա Լիզինգի» հետ գործակցության շնորհիվ հասցնում է սպառողներին։
«Ակբա Լիզինգի» 100% բաժնետերն «Ակբա» բանկն է:

ՆՈՐ ԱԿՑԻԱ՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՑ»
Հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը «Հայէկոնոմբանկը» հայտարարում է նոր ակցիա AEB Guru եւ AEB Guru Travel քարտերի համար:
Մինչեւ օգոստոսի 31-ը Guru Travel քարտի համար անհրաժեշտ է վճարել տարեկան 10,000 դրամ՝ 15,000-ի փոխարեն, իսկ AEB Guru քարտերի համար գործում է 50% զեղչված սակագին՝ տարեկան ընդամենը 1,000 դրամ թվային եւ 1,500 դրամ ֆիզիկական տարբերակի համար: Իջեցված սակագները ակտուալ են լինելու քարտի օգտագործման 5 տարիների ընթացքում:
AEB Guru քարտերը տալիս են բազմաթիվ առավելություններ.
l 0,5-1% cashback անկանխիկ վճարումների համար
l 4% եկամուտ դրամային հաշվի դրական մնացորդի դիմաց
l վարկային գիծ (ցանկության դեպքում)` մինչեւ 51 օր անտոկոս ժամանակահատվածով:
Ինչպես նաեւ մինչեւ հավելյալ ավելի բարձր cashback Հայէկոնոմբանկի գործընկեր կազմակերպություններում, որոնց թվում են Lady Zone Fitness Centre, Adidas խանութ-սրահը, Ran Oil բենզալցակայանների ցանցը, Samurai սուշի-բար ռեստորանը, SIRMED ԲԿ-ն, Esculap դեղատների ցանցը եւ մի շարք այլ կազմակերպություններ:
Իսկ AEB Guru Travel պրեմիում քարտատեսակը ուղղակի անհրաժեշտություն է ճամփորդությունների սիրահարների համար: Տարեկան ընդամենը 10.000 դրամ վճարով, բացի վերոնշյալ հնարավորությունները, դուք կստանաք.
l Անվճար մուտք օդանավակայանների Lounge key (լաունջ քի) բիզնես սրահներ
l Կոնսիերժ` 24/7 աջակցություն
l Ուղեբեռի անվճար փաթեթավորում «Զվարթնոց» օդանավակայանում
l Միջազգային ճանապարհորդական ապահովագրություն
l Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում անցակետերն ու գրանցումների հերթերը շրջանցելու համար




Լրահոս