ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմնի «ականջ եւ լեզու կտրող» Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար եւ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ըստ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտների, գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրի, նոր բնակարան է ձեռք բերել։

Հեղափոխությունից հետո իշխանության եկած Հովհաննիսյանը պաշտոնավարման 6 տարիների ընթացքում միայն այս տարի է հայտարարագրել անշարժ գույք։
2023 թվականին ձեռք բերված անհատական բնակելի տունը գտնվում է Արարատի մարզի Մասիս համայնքում, այն ձեռք է բերվել 30 մլն դրամով։
ԱԺ պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38 մլն 867 հազար դրամ, որի մեջ ներառված է նաեւ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։
Որպես տրանսպորտային միջոց Արթուր Հովհաննիսյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2022 թվակնին, այն ձեռք է բերվել 4 մլն դրամով։
Արթուր Հովհաննիսյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 450 հազար դրամ, իսկ նախորդ տարվա հայտարարագրում Հովհաննիսյանի հայտարարագրի ֆինանսական դաշտում բացակայում էին կանխիկ դրամական միջոցները։
Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 056 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։ Նախորդ տարվա համեմատ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի աշխատանքի վարձատրությունն ավելացել է գրեթե 2 մլն 200 հազար դրամով։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը. 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանը իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, եւ նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ Գեւորգ Սավթալյանը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ նրանց մոտ, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչություն եւ հարց ուղղել, թե վերոնշյալ գործը ինչ հանգուցալուծում է ստացել, եւ արդյոք մեղադրանք առաջադրված է եղել Արթուր Հովհաննիսյանին, թե ոչ:
Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարությունից ստացել ենք պատասխան, որում ասվում է. «28.11.2017թ.-ին Ա. Հ.-ին եւ Գ. Ս.-ն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեո-Զեյթունի բաժին։ 05.12.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): հարուցվել է քրեական գործ, եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»:
Այս նույն հարցով դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե, որից էլ ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Քրեական գործով որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իսկ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում 2018 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին»: Գերատեսչությունների պատասխաններից անհայտ է մնում, թե ինչու է որոշվել գործը կարճել, սակայն փաստ է մեկ բան, որ նա բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով (իրացում, վաճառք, օգտագործում):
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ հարցում է ուղարկել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դարձել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ թմրամիջոցերի ապօրինի շրջանառության գործը կարճելու որոշման հիմքը: Ու մինչ նախաքննական մարմինը կպատասխանի մեր հարցերին, ArmLur.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից անձամբ փորձեց հետաքրքրվել, թե ինչ հիմքով կարճվեց գործը, ինչ էր օգտագործել նա կամ միգուցե վաճառել:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում:
«Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը, համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, համագործակցության իրականացման միջոցները»,-ասաց Արման Սարգսյանը:
Ուղղություններ են հանդիսանալու զենքի եւ ռազմամթերքի արտադրության, տեխնոլոգիաների փոխանցումն ու տեխնիկական աջակցությունը, ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների եւ գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնումը, ռազմատեխնիկական ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման եւ որակավորման ծրագրերի իրականացումը, ռազմական նշանակության ապրանքների նորոգման եւ շահագործման հետ կապված ծառայությունների մատուցումը:
Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է նաեւ ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հավելեց, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ հիմնման, այլ նաեւ զինվորների պատրաստման հարցում:
«Հունաստանը, որպես Հայաստանի բարեկամ, նաեւ հանդիսանում է կամուրջ Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության»,-հավելեց նա:
Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

ԱՄՆ ՎԻԶԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, խորհրդարանի անդամների իրավապահ մարմիններին նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնը նրանց մեղադրում է ժողովրդավարությունը խարխլելու մեջ։ Թբիլիսին Վաշինգտոնի այս քայլը «հերթական սխալ» է որակել:

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրությունների ավարտից հետո Չինաստանից արտահանման վրա մի քանի մաքսատուրքեր սահմանելու ԵՄ մտադրությունը կարող է նրանց միջ առտրային պատերազմի բռնկում հրահրել։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ը։
Նրա խոսքով, ԵՄ-ի կողմից չինական էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը «գրեթե անկասկած» ՉԺՀ-ի կողմից պատասխան գործողություններ կհրահրի: Պեկինը կարող է, օրինակ, նմանատիպ միջոցներ ձեռնարկել եվրոպական ավիացիոն գյուղատնտեսական արդյունաբերության դեմ։ Այս զարգացումը, ի վերջո, կարող է «վերաճել առտրային պատերազմի», նշում է գործակալությունը:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ-ն մինչ հուլիս կարող է ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանել Եվրոպա մուտք գործող չինական ապրանքների համար։ Այս միջոցները պետք է փոխհատուցեն մի շարք ապրանքային կատեգորիաների արտահանման սուբսիդավորման Չինաստանի քաղաքականությունը։ ԵՄ առաջնորդները հետաքննում են նա հողմային տուրբիններ արտադրող չինական ընկերությունները: Եվրոպական կողմը ձեռնարկություններին կասկածում է «անարդար սուբսիդիաներ պետական աջակցություն» օգտագործելու մեջ։ Մինչ այս Եվրամիությունը նմանատիպ քայլեր էր ձեռնարկել չինական ֆոտովոլտային արտադրանքների Չինաստանից էլեկտրական մեքենաների հետ կապված։ Չինաստանի առտրի նախարարությունը մերժել է ԵՄ բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ եվրոպացի պաշտոնյաների գործողությունները «կհանգեցնեն բացասական հետանքների անորոշության Չինաստանի Եվրամիության միջ առտրատնտեսական հարաբերություններում»:




Լրահոս