Կասկածելի գործարքներ գազալցակայանի հանդեպ արգելք չկիրառելու համար. ինչ են մեկնաբանում Տեսչական մարմնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Գազալցակայանի և բենզալցակայանի գործունեության պատմությունը խառն է, նույնիսկ՝ կոռումպացված։

Գազալցակայանը, որը պայթել էր, պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին, այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից տուգանվել է։
Գազալցակայանի և բենզալցակայանի տուգանքային պատմությունը տեսնելիս նկատում ենք, որ այն գործունեության ընթացքում շատ քիչ հատված է առանց խնդիրների աշխատել։

ArmLur.am-ը գրել էր, թե վերջին 2 տարվա ընթացքում որքան է տուգանվել, քանի անգամ և ինչպիսի արգելքներ են դրվել ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վրա։
ArmLur.am-ի աղբյուրն էլ այսօր շոկային բացահայտում արեց, ըստ որի գազալցակայանի պայթյունի հետ կապված ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, երբ այս տարի հայտնաբերել է, որ որպես «ԱՎՕ» փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել: Աղբյուրն ասում է, որ Տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանի ցուցումով չի դադարեցվել, ու թույլատրել են աշխատել։ Մեր աղբյուրը նշում է, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը անձամբ ցուցում է տվել, որ գազալցակայանին «չկպնեն»։ Ավելին ՍՊԸ-ին պատկանող գազա և բենզալցակայանները գործուն պահելու համար Գարեգին Խաչատրյանն ու «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը որոշակի գործարքների մեջ են եղել, որից հետո լցակայանի աշխատանքը վերականգնվել է։

ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՔՏՀԱ տեսչական մարմին, որտեղից կտրուկ արձագանքեցին մեր տեղեկությանը՝ նշելով, որ սա մանիպուլացիա է։

«Տեսչական մարմնի ղեկավարը 2023 թվականից սկսված բազմաթիվ ստուգումներ է իրականացրել, գազալցակայանների և բենզալցակայանների փակման որոշում է կայացրել։ Ընդհանուր առմամբ կոնկրետ պայթյունի հասցեում գտնվող «Գազ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանին շուրջ 6 մլն դրամ և ավելի տուգանք են նշանակված և բռնագանձված։ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հիմքով կասեցում ունենք, վերջին հանձնարարականով ստուգումը եղել է 2024 թվականի հունվարի սկզբին, փետրվարի 19-ին Գարեգին Խաչատրյանի հետ համագործակցելով Հարկադիր կատարման մարմինը ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կապարակնքել է։
Սեփականատերն ասում է՝ ես ունեմ բոլոր փաստաթղթերը փորձաքննությունների, դրանք զուտ նախագծային փաստաթղթերը նա ունի, բայց նախագծային փաստաթուղթը չի ենթադրում, որ օրինակ՝ փորձարկումն արվել է և լցակայանը ճանչվել է անվտանգ շահագործման համար։
Տեսչական մարմին դիմել է մենք շահագործման համար տվել ենք բասական պատասխան։
Ես բացառում եմ կաշառքի լուրը, ես համարում եմ այն զրպարտություն, չգիտեմ՝ ինչ միտում ունեն մարդիկ։ Գուցե նրանք նեղացած են, ինչ-որ գործառույթներով առնչվել են տեսչական մարմնի հետ և չեն ապահովվել իրենց ցանկալի արդյունքը և փորձում են այս կերպ Անվանարկել և վարքաբեկել Գարեգին Խաչատրյանի անունը, բայց ես բացառում եմ»,- մեր հարցերին ի պատասխան հայտնեցին Տեսչական մարմնից։

Տեսչական մարմնից բացառում են ղեկավարի կողնից գործարքների գնալու հանգամանքը, սակայն փաստն այն է, որ, չգիտես, թե ինչպես, լցակայանը շահագործվել է մի քանի տուգանքներ և արգելքներ կրելուն զուգահեռ։

Էմմա Միքայելյան




Լրահոս