ArmLur.am-ին ահազանգում են. Արարատի մարզի Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցից անձնական խնդիրների պատճառով հեռացրել են պատմության ուսուցիչ՝ Սեդա Ղազարյանին:
«Խնդիրը առաջացավ այն ժամանակ, երբ գործող տնօրենի հետ մի փոքր խնդիրներ առաջացավ:
Մեկ նկատեց, որ ես իր աղջկան 7-8 գնահատական եմ դնում պատմություն առարկայից, նա հայտարարեց՝ քո միակ գերազանցիկն է, ընդ որում դա առաջին կիսամյակն էր և դեռ կիսամյակը փակված չէր, գնահատականները պարզ չէին, չգիտեինք իրոք գերազանցիկ էր, թե չէ: Առաջին նկատողությունը եղավ դա»:
Դրանից հետո դպրոցի տնօրեն սկսել է հետևել ամեն քայլի, այդ թվում՝ էլեկտրոնային մատյաններին, որտեղ եղել են խնդիրներ: Թերություններ նկատելուն պես ևս մեկ նկատողություն է արել դպրոցի ուսուցչին:
Նրա խոսքով՝ կիսամյակի ընթացում պետք է գրվեր օրվա պլան, սակայն եղել են օրեր, որ նա չի լրացրել դրանք և ևս մեկ նկատողություն եղել է այստեղից:
«Երեք նկատողություն և հեռացրեց աշխատանքից: Ես հասկացա, որ սա ավելի շատ անձնական է, քանի որ նա միշտ նստել է իմ դասերին, միշտ գոհ է եղել, անգամ շնորհակալագիր է տվել լավ աշխատանքի համար»:
Սեդա Ղազարյանը դատի է տվել տնօրենին և դատարանը իր հայցը բավարարել է: Մեկ ամսվա ընթացքում պետք է վերականգնվի իր աշխատանքի իրավունքը:
ArmLur.am-ը կապ հաստատեց նույն դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալաու նպատակով, վերջինս հերքեց այն փաստարկը, ըստ որի հեռացման պատճառը անձնական է:
«Մեր պատմության նախկին ուսուցիչ ազատվել է աշխատանքից՝ ունենալով 3 կարգապահական տյուժ: Անձնական որևէ խնդիր ուսուցչի հետ չի կարող լինել և չի եղել»:
Էմմա Մարտիրոսյան