ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնել Սանոսյանի հարազատները Հակակոռուպցիոն կոմիտե հրավիրվե՞լ են, թե՞ ոչ․ նախարարը՝ իր վախերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրել էր է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ մինչ նախարար դառնալը՝ արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչև նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչև 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել: Հուսանք՝ այս գործը մինչև վերջ կքննվի, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման «ծածկադմբոց» կարվի»։

Ազգային ժողովում Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչ հեղափոխությունը եղբայրները 230000 դոլարանոց առանձնատուն չէին կառուցում եւ առհասարակ Հակակոռուպցիոն կոմիտե իր ընտանիքի անդամներին հրավիրել են, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս