Ապրիլի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով բախվել է քարե պատնեշին:
Վթարի արդյունքում տուժածներ չկան, սակայն Երևան քաղաքին հասցված վնասն այդպես էլ, անցնելով գրեթե 2 ամիս, չի շտկվել։
ArmLur.am-ին ահազանգել են վարորդները, որ բախման արդյունքում «վթարված» պատից պարբերաբար քարաթափումներ են լինում՝ խոչընդոտելով երթևեկությանը։
Ուսումնասիրելով տարածքը՝ հասկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ամենևին մտադրություն չունի վերանորոգել քանդված պատը, որը, գտնվելով հենց շրջադարձի հատվածում, մեծ կարևորություն ունի անվտանգության առումով։