Armenian text to speach

Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թերեւս ավելի անհասկանալի գնում, քան փաստաթղթում ներկայացվածն է, դժվար թե հանդիպի։

Այսինքն՝ Սուրեն Պապիկյանի գերատեսչությունը չունի՞ փամփուշտ, կամ ինչի՞ համար, որտե՞ղ պետք է օգտագործվի 889 հազար դրամի փամփուշտը։

Գուցե որոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի այս խոշոր խմբաքանակը։

Սույն հարցերը «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կփորձի պարզել։

Հ.Գ. Ամեն դեպքում չենք կարծում, որ երկրի այս աղետալի վիճակին զուգահեռ՝ Փաշինյանը դարձել է որսորդության սիրահար»։

ՀՀ կառավարության աշխատակազմից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2242-Ն որոշմամբ սահմանվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:

Ըստ այդմ, հիմք ընդունելով վերոնշյալը՝ տեսչական մարմնի կարիքների համար վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է գնդակների (փամփուշտների) ձեռքբերման ՎԱԲՏ-ԳՀԱՊՁԲ-24/30 ծածկագրով ընթացակարգ: Ուշագրավ է, որ գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով, ինչը ենթադրում է գործընթացի փաստաթղթային ապահովման լիարժեք թափանցիկություն: Մինչդեռ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ենթակա են ձեռք բերման ընթացակարգերի շրջանակներում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս